Դերենիկ Դեմիրճյանը հայի հավատի մասին
Advertisement 1000 x 90

Դերենիկ Դեմիրճյանը հայի հավատի մասին

Պատմաբան Վահե Անթանեսյանը իր միկրոբլոգում մի հատված է ներկայացրել Դերենիկ Դեմիրճյանի «Հայը» պատմվածքից: «Տեսե՞լ եք նրա բնակարանը. խլուրդի ծակուռ… բայց անցիր նրա երկիրը: Ինչ հիասքանչ վանքեր, հոյակապ աշտարակներ, գողտրիկ խաչքարեր: Հավատալ կարելի՞ է, թե ինքն է շինել այս բոլորը: Խոսակցություն ես լսում` հայհոյանքների կեսը եկեղեցի ու Աստված է: Լցրել է իր երկիրը եկեղեցիներով, բայց տարին մեկ անգամ չի մտնում մեջը` աղոթելու: Աղոթք էլ չի անում առօրյա կյանքում. իր կրոնը երբեք չի քարոզել ուրիշներին: Եվ հավատալի՞ բան է, որ իր պատմությունը ամենամեծ կրոնական պատերազմների պատմություն է….»:



Նման նյութեր