«Ռուսաստանը Ադրբեջանին հանձնեց Ֆահրեդդին Աբբասզադեին». Աշոտ Ասատրյան
Advertisement 1000 x 90

«Ռուսաստանը Ադրբեջանին հանձնեց Ֆահրեդդին Աբբասզադեին». Աշոտ Ասատրյան

Ռուսաստանը Ադրբեջանին հանձնեց Ֆահրեդդին Աբբասզադեին:

Երեկ տարածվեց հայտարարություն, որ Մոսկվայի բանտերից մեկից կորել է թալիշական շարժման առաջնորդներից Ֆահրեդդին Աբբասզադեին, ով ադրբեջանական իշխանության կողմից միջազգային հետախուզման մեջ էր։ Նրան ձերբակալել էին Ռուսաստանում, սակայն փետրվարի 28-ին նրան հանձնեցին Բաքվին։

Ադրբեջանը Աբբասզադեին մեղադրում է Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու, հայկական քարոզչություն տանելու և ադրբեջանցիների դեմ տեղեկատվական գործողություններ կատարելու մեջ։

Արդեն կարելի է մոտավոր պատկերացում կազմել, թե ինչ ճակատագրի է արժանանալու Աբբասզադեին Ադրբեջանում, քանի որ ադրբեջանական մամուլը արդեն սկսել է նրան ամենավատ ձևով ներկայացնելու գործընթացը։

Երբ Աբբասզադեին ձերբակալեցին Ռուսաստանում մի շարք կազմակերպությունները պահանջում էին, որպեսզի նրան ոչ մի դեպքում չհանձնեն Ադրբեջանին, քանի որ դա նրա համար ուղղակի սպանությանը հավասար բան է։

Ադրբեջանի ղեկավարությունը ներկայացնելով Աբբասզադեին խոստանում է, որ գտնելու է նաև նրա ընկերներին, ում հետ վերջինս տարբեր առիթներով շփվել է։ Այս կերպ ադրբեջանական կողմը նաև սպառնում է ձերբակալվածի հարազատներին և ընկերներին, որ շուտով նրանք ևս կհայտնվեն իրենց ձեռքերում։

Իսկ արնախում պետության դաժանությունները անսահմանափակ են, մենք լավ գիտենք, թե նրանք ինչեր կարող են անել անպաշտպան մարդու հետ։

Աշոտ Ասատրյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր