Արման Երեմյան. «Համապատասխան միջոցների ու աջակցության բացակայությունն է իշխանության լծակների տիրապետող մարդկանց հնարավորություն տալիս գնալ ռեպրեսիվ գործողությունների»
Advertisement 1000 x 90

Արման Երեմյան. «Համապատասխան միջոցների ու աջակցության բացակայությունն է իշխանության լծակների տիրապետող մարդկանց հնարավորություն տալիս գնալ ռեպրեսիվ գործողությունների»

Հեռու մնալով ավարտուն «ճշմարտություններ» բարձրաձայնելու գայթակղությունից, հանդես եմ գալիս կոնկրետ առաջարկով, որը մեծապես կօգնի ազատվել մարտիմեկյան խարանից ու կբացառի ապագայում դրա հնարավոր կրկնությունը:

Եթե ցանկանում ենք հարգանքի տուրք մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին ու ինչ-որ կերպ փարատել նրանց հարազատների ցավը, ուրեմն բարի լինենք հանդես գալ Սաշիկ Սարգսյանի կողմից «նվիրաբերված» 18.5 միլիոնից երկու միլիոն գումար այդ մարդկանց ընտանիքներին փոխանցելու առաջարկի օգտին:

Դրանից զատ հանդես եմ գալիս նաև մարտիմեկյան զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր կառուցելու օգտին (ինչի համար թերևս պահանջվի կես միլիոն դոլարի չափ գումար): Երրորդ առաջարկը վերաբերում է իշխանությունների վարած քաղաքականության պատճառով կյանքից զրկված կամ քաղբանտարկյալ դարձած մարդկանց, նրանց ընտանիքների աջակցությանը միտված հիմնադրամ ստեղծելու օգտին` այդ նպատակին ծառայեցնելով մնացած 16 միլիոն գումարը: Սա կարևոր է մի շարք առումներով:

Համապատասխան միջոցների ու աջակցության բացակայությունն է իշխանության լծակների տիրապետող մարդկանց հնարավորություն տալիս գնալ ռեպրեսիվ գործողությունների, որի նպատակը իր և երկրի ազատության, ու իրավունքների համար պայքարող քաղաքացուն խեղդելն է:

Ստեղծվելիք հիմնադրամը զսպաշապիկ կարող է հանդիսանալ ցանկացած իշխանության համար, լինի դա այսօրվա, թե վաղվա`քաղաքացու ծնունդը կասեցնող իշխանությունը…

Արման Երեմյանի գրառումներից:



Նման նյութեր