
Ինչպես արդեն գրել էինք, Գորիս-Երևան և Սիսիան-Գորիս ավտոճանապարհներին ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաներ կան։ Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի քարտուղար Սաթենիկ Ասիլյանը։
Նա նաև դեպքի վայրից տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, որ ձնաբքի պատճառով ավտոմեքենաները խրվել են խորը ձյան մեջ ու հայտնվել անելանելի վիճակում։
«Երթևեկությունը իրականացվում է որոշակի սահմանափակումներով: Ձնմաքրման և փրկարարական աշխատանքները շարունակվում են: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ հորդորում ենք վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` նախապես իրազեկվելով ճանապարհի վիճակի մասին 911 հեռախոսահամարով կամ mes.am կայքով»,– գրում է ԱԻՆ մամուլի քարտուղարը։