Երգչուհի Նաստյա Կամենսկիխը, որը ազատ պատմում է անկողնում իր նախասիրությունների մասին, սիրում է հանրությանը ներկայանալ էպատաժային, երբեմն չափից դուրս համարձակ լուսանկարներով։
Օրերս երգչուհին իր Instagram-ում հերթական համարձակ լուսանկարն է հրապարակել, ինչից հետո վատ մեկնաբանությունների եւ քննադատաությունների տեղատարափ է սկսվել։
Լուսանկարում Նաստյան կանգնած է հայելու առջեւ, նա կրում է մինի կիսաշրջազգեստ, որը իր ձեռքով բարձրացրել է երգչուհին։
«Մի ամաչեք», – մակագրել է կադրը Նաստյան։
Նաստյայի երկրպագուները բուռն են արձագանքել՝ գեղեցկուհուն մեղադրելով գռեհկության մեջ։ «Եվ կրկին գռեհիկ լուսանկար։ Այսպիսի արտաքինով եւ տաղանդով հարկավոր չէ ինտիմ մասերը ցուցադրե։ Դուք հիանալի աղջիկ եք։ Սակայն իջնում եք վատ համբավ ունեցողների մակարդակին», «գռեհկություն հարկավոր չէ, դա տգեղ է», «Նաստյա, դու շատ գեղեցիկ ես, ինչու՞ այդպիսի լուսանկարներ ցուցադրում», «Վուլգար, ասես 18+ ծառայությունների գովազդ լինի», – գրել են օգտատերերը։