Եթե մի օր Ազատիչը որոշի անցկացնել քաղաքական մաստեր կլաս «Քաղաքական հորթերի դիմակազերծման ու փչացման մեթոդիկան» թեմայով, կխնդրեմ այդ դասընթացներին մասնակցության մի հատ տոմս էլ ուղարկել համեստ ստատուսագիր Կիվիրյանին
Advertisement 1000 x 90

Եթե մի օր Ազատիչը որոշի անցկացնել քաղաքական մաստեր կլաս «Քաղաքական հորթերի դիմակազերծման ու փչացման մեթոդիկան» թեմայով, կխնդրեմ այդ դասընթացներին մասնակցության մի հատ տոմս էլ ուղարկել համեստ ստատուսագիր Կիվիրյանին

Մի բան ասեմ, էլի: Գրոսմայստերը, նույն ինքը մեր բոլորի կողմից սիրելի Ազատիչը մարդկանց փչացնելու, նրանց կեղծ դիմակները պատռելու եւ իրական դեմքը ցուցադրելու անգերազանցելի վարպետներից է: Հավանաբար ոչ մի գործ իր մոտ այդպես հոյակապ չի ստացվում, ոնց որ դա: Ում հասցրեց փչացրեց իր իշխանության ժամանակ, իսկ մնացած առավել թաքնված տաղանդներին էլ վերջնականապես փչացրեց ու դիմակազերծեց տալով նրանց կատարյալ իշխանություն:

Ներկայիս այս իշխանության շարքերում տաքուկ տեղավորված, ժամանակին իրենց պատվախնդիր ու սկզբունքային երեւակայող նախկին պայքարիկ-աշխուժակները, իրավապաշտպանները, լրագրողները, զիլ ընդդիմադիրները իշխանության գալով, հասարակության լայն շերտերի աչքերում շռնդալից քայլերով այնպես են փչանում (եւ սա դեռ սկիզբն ա), որ իրենց ապագա ողջ կյանքում անգամ լավագույն օճառով անկարող են լինելու լվացվել: Իհարկե, հանրահայտ է, որ իշխանությունը որոշակիորեն փչացնում է մարդկանց, բայց սա ոչ թե դասական փչացում էր, այլ կատարյալ նեխում, որի բոլոր դետալները անգամ եթե ողջ ծավալով դեռ հասու չեն հասարակության լայն շերտերին, ապա հաստատապես մի օր հերթականությամբ կցուցադրվեն բազմաթիվ սրտացավ մարդկանց կողմից՝ Ազատիչի բարի հայացքի ներքո…

P.s. Եթե մի օր Ազատիչը որոշի անցկացնել քաղաքական մաստեր կլաս «Քաղաքական հորթերի դիմակազերծման ու փչացման մեթոդիկան» թեմայով, կխնդրեմ այդ դասընթացներին մասնակցության մի հատ տոմս էլ ուղարկել համեստ ստատուսագիր Կիվիրյանին: Ինքը իրավունք չունի իր այս փեշակը իր հետ տանելու…

Արգիշտի Կիվիրյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր