Հրանտ Մելիք-Շահնազարյան. «Գալիք սերունդները վերջը պիտի իմանա՞ն ով ով էր այս երկրում» (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հրանտ Մելիք-Շահնազարյան. «Գալիք սերունդները վերջը պիտի իմանա՞ն ով ով էր այս երկրում»

Նախկին լուսավորության նախարարության շենքի մոտ էի քիչ առաջ: Էն որ քանդում են հիմա: Այդ շենքը միշտ եմ սիրուն նկատել, բայց դե չէի ասի, թե գնացել էի բողոքելու կամ պայքարելու, որ չքանդեն: Անկեղծ լինեմ՝ անցնում էի, տեսա մարդ չկա, որոշեցի մի աչքով նայեմ էն վայրը, որտեղ իմ կարծիքով կարելի է և պետք է ցինիզմի թանգարան կառուցել ու այնտեղ դնել բոլոր էն խրտվիլակների մոմե արձանիկները, ովքեր տարիներ շարունակ սրբի հագուստով «պայքարում» էին Երևանի պատմական տեսքի աղճատման դեմ: Ես իհարկե չեմ խոսում իրապես սրտացավ մարդկանց մասին: Այլ նրանց, ովքեր մասնագիտութձամբ էին «պայքարիստ»: Կամ ակԾիվիստ: Ինքներդ որոշեք ոնց եք ուզում նրանց կոչել: Բայց ահա այդ տեսակի և ոչ մի նմուշ այսօր չկար պատմամշակութային արժեք ներկայացնող շենքի կողքին: Իրենք իրենց գործն արդեն արել են՝ տարբեր շենքեր փրկելու անվան տակ պետություն են քանդել: Մնացած «մանրուքներն» իրենց էլ չեն հետաքրքրում:

Շենքի մոտ միայն սեփականատերերից մեկին հանդիպեցի: Նոր է վերադարձել Հայաստան: Մինչ այդ 10 տարի Թուրքիայում է ապրել: Առաջարկեցի, որ նման թանգարանի տարածք հատկացնի ապագայում կառուցվելիք շենքում: Երևի չանի, կարծես որպես կատակ ընդունեց, բայց համաձայնեք՝ վատ միտք չի: Գալիք սերունդները վերջը պիտի իմանա՞ն ով ով էր այս երկրում:

Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր