«Իրավունք ունե՞մ ենթադրելու, որ այդ կեղծ հաշիվների ետևում ադրբեջանցիներ են թաքնված…»
Advertisement 1000 x 90

«Իրավունք ունե՞մ ենթադրելու, որ այդ կեղծ հաշիվների ետևում ադրբեջանցիներ են թաքնված…»

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ֆեյսբոււքյան իր էջում գրել է. «Հետաքրքիրը գիտե՞ք՝ որն է…

Ռուբեն Հախվերդյանի արցախատյաց հայտարարությունների վերաբերյալ իմ գրառման տակ մոտ 10 մեկնաբանություն կար, որոնք անվերապահորեն աջակցում էին այդ խոսքերը՝ մի շարք այլ թեզեր ու կեղծ փաստեր կիրառելով արցախաբնակ հայերիս դեմ: Բոլոր այդպիսի մեկնաբանություն կատարած օգտատերերի էջերը ստուգեցի, բոլորն էլ ակնհայտորեն կեղծ էին, և հեռացրեցի մեկնաբանությունները:

Իրավունք ունե՞մ ենթադրելու, որ այդ կեղծ հաշիվների ետևում ադրբեջանցիներ են թաքնված, քանի որ միայն իրենց են ձեռնտու հայությանը պառակտող ու վիրավորող նման դատարկաբանությունները: Այդ գործելաոճով մեր հարևանները փորձում են կրակի վրա յուղ լցնել ու խորացնել ոմանց պառակտիչ կարծրատիպերը…

Իսկ եթե ոմանք հայեր էին, ուրեմն հազար ամոթ իրենց էլ… Շարքային քաղաքացի, թե պաշտոնյա, երևանաբնակ, թե արցախաբնակ, ոչ ոք իրավունք չունի հայության այս կամ այն հատվածի միջև պառակտիչ հայտարարություններ ու գործողություններ կատարելու, և այդպիսի դեպքերի հանդեպ պետք է ազգովի անհանդուրժողականություն դրսևորենք՝ առանց անցնելու անձնական վիրավորանքների»:



Նման նյութեր