«Տաղանդավոր մարդուն ժամանակին չկանգնեցրեցիք, օգտագործեցիք, փորձեցիք փչացնել, հիմա զարմանում ու զայրանում եք». Տիգրան Հակոբյան
Advertisement 1000 x 90

«Տաղանդավոր մարդուն ժամանակին չկանգնեցրեցիք, օգտագործեցիք, փորձեցիք փչացնել, հիմա զարմանում ու զայրանում եք». Տիգրան Հակոբյան

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը եյսբուքյան իր էջում գրել է. «Ինձ շատ են զանգում ու գրում Հախվերդյան Ռուբոյի «բլթոցի» կապակցությամբ: Պարզաբանեմ, որ էդ Բաց TV-ին ոչ եթերային է, ոչ կաբելային, ուստի լիցենզավորված չի ու չի կարգավորվում մեր Հանձնաժողովի կողմից, այստեղ անելիք չունենք: Ազատ, առանձ որևէ ֆիլտրերի և կարգավորումների համացանցը, ցավոք, նաև այսպիսի գռեհիկության հարթակ է դառնում:

Բայց սա առիթ է մի այլ խնդրի մասին խոսելու: 90-ականների սկզբին, երբ Ռուբոն աջ ու ձախ Լևոն, Վանո ու ու Վազգեն էր քլնգում (ցինիկ բառապաշարով) շատերին դա դուր էր գալիս, թերթերը հավեսով նրան իրեն բնորոշ բառապաշարով արտահայտվելու հնարավորություն էին տալիս: Ու տենց գնաց: Օրվա «քաղաքական» պահանջարկից ելնելով, կուսակցությունները նրան նախընտրական միտինգների էին կանչում (մի հատ երգ երգի, ու մի տաս նախադասությունով հակառակորդներին «տռաս» հանի), մամուլը խոսացնում էր: Ռուբոն էլ խոսում էր ու խոսում… Մաեստրոյին ո՞վ պիտի բան ասեր:

Տաղանդավոր մարդուն (շատ տաղանդավոր) ժամանակին չկանգնացրեցիք, օգտագործեցիք, փորձեցիք փչացնել, հիմա զարմանում ու զայրանում եք… Դեռ 1000 տարի առաջ Ռուբոյին ասել էի, որ եթերում ժամերով նա կարող ա երգել, արվեստից խոսել, բայց չեմ թողնելու նույնիսկ մեկ քաղաքական նախադասություն ասի, ցանկացած քաղաքական գործչի գնահատական տա: Ու հանգիստ էլ ընդունեց Ռուբոն, հիմա էլ լավ բարեկամներ ենք, ու ես Ռուբոյին սիրում եմ, ինքն էլ ինձ չի քրֆում ու շատ հարգում ա:

Թողեք արվեստագետները, երգիչ-երգչուհիները, դերասան-նկարիչները իրենց գործով զբաղվեն, մի փորձեք նրանց օգտագործել ու զարմանալու-զայրանալու առիթ քիչ կունենաք:

Իսկ Ղուշչյանին հենց եթերում տեսնում եք, ալիքը կամ ինտերնետ էջը փոխեք, թե չէ էկրանից վատ հոտ կգա»:

Տիգրան Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումներից:



Նման նյութեր