«Մարդ էլ այդ տարիքում այդքան անգրագետ լինի». Պ. Հայրիկյան
Advertisement 1000 x 90

«Մարդ էլ այդ տարիքում այդքան անգրագետ լինի». Պ. Հայրիկյան

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամեն ոք կարող է բարբաջել ինչ կամենայ, բայց իմացեք, երբ խորհրդարանական համակարգի դէպքում խօսում եք իշխանութեան ճիւղերի տարանջատման մասին, կայ մէկը, ով նայում է ձեր բթամիտ դէմքերին ու եթէ ոչ բարձրաձայն, ապա մտքում ասում՝ մա՞րդ էլ այդ տարիքում այդքան անգրագէտ լինի։

Իրականում դա միայն անգրագիտութիւն չէ, դա իրաւագիտական տհասութիւն է, քաղաքագտական բթամտութիւն եւ պարզ քաղաքական կեղտապաշտութիւն։ Իշխանութիւնը մէկին է պատկանում՝ ժողովրդին, եւ այդ մէկը եթէ ինքը չի ձեւաւորում իշխանութեան ճիւղերը, այլ միայն մէկ ներկայացուցչական մարմին է ձեւաւորում, որից կախուած են ու որին ենթակայ են իշխանութեան միւս ճիւղերը, պարզապէս իդիոտ պէտք է լինել չհասկանալու ակնյայտը, իսկ եթէ հասկանալով ստում է, ապա ամեն ոք գիտէ, թէ ինչպէս կարելի է կոչել նման անշնորհքներին»։

Ամեն ոք կարող է բարբաջել ինչ կամենայ, բայց իմացեք, երբ խորհրդարանական համակարգի դէպքում խօսում եք իշխանութեան ճիւղերի…

Gepostet von Paruyr Hayrikyan am Freitag, 1. März 2019



Նման նյութեր