
Այսօր՝ մարտի 4-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։45-ի սահմաններում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ Սարկավագի փողոցի 32 տան բակում տղամարդու դի կա։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները նշված տան բակում հայտնաբերել են 50-ամյա Արմեն Փարսադանյանի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ նա մահացել է կրակոցից՝ մեկը՝ սրտի, մյուսը՝ ոտքի մասում ստացած վնասվածքներից։