«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը խստորեն դատապարտում է այս արարքը և պահանջում է օրենքի սահմաններում լուծել ստեղծված իրավիճակը
Advertisement 1000 x 90

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը խստորեն դատապարտում է այս արարքը և պահանջում է օրենքի սահմաններում լուծել ստեղծված իրավիճակը

Մարտի 3-ի լույս 4-ի գիշերը հարձակման է ենթարկվել բլոգեր, հասարակական ակտիվիստ Նարեկ Մալյանը։ Շուրջ 10 երիտասարդ հարձակվել են նրա վրա, նշելով, որ իրենց գործողությունները պայմանավորված են Նարեկ Մալյանի բլոգային գործունեությամբ։ Նրան քաշքշել են, փորձել են բռնի տեղափոխել այլ տարածք, ինչից հետո թե՛ հարձակվողները, թե՛ հարձակվածը բերման են ենթարկվել ոստիկանության բաժանմունք։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը խստորեն դատապարտում է այս արարքը և պահանջում է օրենքի սահմաններում լուծել ստեղծված իրավիճակը։ Նմանատիպ քայլը, մարդու ազատ խոսքի նկատմամբ բռնություն է, որը պետք է տեղ չունենա Հայաստանում։

Նարեկ Մալյանի նկատմամբ տեղի ունեցածն առաջին անգամ չէ, դեռևս ամռանը, Մարալիկ քաղաքում, Նարեկ Մալյանը կրկին ենթարկվել է ճնշման։ Այդ միջադեպի մասնակիցները ոչ միայն չեն պատժվել, այլեւ իրավապահ մարմինները տարբեր պատճառներով մերժում են քրեական գործի հարուցումը։

Հուսով ենք, որ մամուլի և ազատ խոսքի հանդեպ յուրաքանչյուր հարձակում կարժանանա իշխանությունների համարժեք արձագանքին, հակառակ դեպքում նմանատիպ դեպքերը կավելանան։

#Mediaadvocate #Malyan #Restart #Media #FreeSpeach

Media Advocate/ Մեդիա Պաշտպան



Նման նյութեր