«Ժամանակ կանցնի ու կհայհոյի հեղափոխությունն ու նրա առաջնորդներին էլ: Այդպիսին է Ռուբեն Հախվերդյանը»
Advertisement 1000 x 90

«Ժամանակ կանցնի ու կհայհոյի հեղափոխությունն ու նրա առաջնորդներին էլ: Այդպիսին է Ռուբեն Հախվերդյանը»

Լրագրող Կարինե Հարությունյանի գրառումը.

«Նոր սերունդը երեւի չգիտի, չնայած պիտի հասցրած լիներ հասկանալ Ռուբեն Հախվերդյանի տեսակը: Նա փնովում էր դեռ ՀՀՇ իշխանությանը, բայց երբ լյարդի ցիռոզ ուներ, փրկվեց այդ նույն իշխանության շնորհիվ: Եթե ճիշտ եմ հիշում, Վանոյի անմիջական աջակցությամբ նրան հասցրել էին Ֆրանսիա, որտեղից վերադարձավ ողջ-առողջ ու էլի աջուձախ վիրավորանքներ հղեց այդ մարդկանց: Քոչարյանից սկսեց դժգոհել, երբ դժգոհեցին շատերը, ՀՅԴ-ին սրբացնելու գործին լծվեց, բան դուրս չեկավ, հայհոյեց, Րաֆֆիին՝ նույնը, Սերժն էլ զերծ չի մնացել նրա վիրավորանքների երփներանգ ու բազմաբովանդակ պաշարից: Ժամանակ կանցնի ու կհայհոյի հեղափոխությունն ու նրա առաջնորդներին էլ: Այդպիսին է Ռուբեն Հախվերդյանը: Կարելի է ասել՝ հայհոյելը, վիրավորելը նրա բնույթի կարեւորագույն ու հատկանշական մասն են կազմում: Ու նրան իմանալով այսքան մեծ աղմուկ սարքել, նշանակում է լուրջ ընդունել հայհոյանքների լեզուն»: