Արման Բաբաջանյան. «Մեր ժողովրդի տարբեր հատվածների միջեվ սեպ խրելու որևէ փորձ խստորեն դատապարտելի է»
Advertisement 1000 x 90

Արման Բաբաջանյան. «Մեր ժողովրդի տարբեր հատվածների միջեվ սեպ խրելու որևէ փորձ խստորեն դատապարտելի է»

Երգահան Ռուբեն Հախվերդյանի՝ հաղորդավար Համլետ Ղուշչյանի հետ զրույցում արտահայտած մտքերը արդարացիորեն ցնցել են բազմաթիվ մշակութային, հանրային և քաղաքական գործիչների։ Ռուբեն Հախվերդյանն իր հայտարարություններում անցել է թույլատրելիի սահմանը։ Նրա հայտարարությունները պարունակում են ակնհայտ հայատյացություն, հայ ժողովրդին մասերի բաժանելու անթույլատրելի նպատակամղվածություն։ 

Հայաստանն ու Արցախը մեկ ընդհանրություն են՝ իրենց հասարակություններով, մշակույթներով, անցյալով ու ապագայով։ Որևէ մեկի կողմից մեր ժողովուրդների, մեկ միասնական ժողովրդի տարբեր հատվածների միջև սեպ խրելու որևէ փորձ խստորեն դատապարտելի է։

Միևնույն ժամանակ տեղի ունեցածը վկայում է մեր հասարակությունում խոսքի արժեքի, հանրային խոսքի արժեքի նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի, այդ խոսքի հետևանքները չգիտակցելու մասին։ Հատկապես իրենց մտավորական հորջորջող գործիչները պետք է գերզգուշավոր լինեն իրենց արտահայտած մտքերի ու գաղափարների առնչությամբ։ Այլապես արժանանալու են այն անարգանքին, որին արդարացիորեն արժանացավ ու դեռ արժանանալու է Ռուբեն Հախվերդյանը։

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր