«Դրա հետևանքները շատ դաժան կլինեն ու տակից դուրս չենք գա… Մի արեք նման բաներ»
Advertisement 1000 x 90

«Դրա հետևանքները շատ դաժան կլինեն ու տակից դուրս չենք գա… Մի արեք նման բաներ»

Ստյոպ Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մեր երիտասարդներին խորհուրդ կտամ խուսափել մեր քաղաքական կյանքի ուկրաինազացիայից։ Դրա հետևանքները շատ դաժան կլինեն ու տակից դուրս չենք գա։ Երբ Ուկրաինայում այդ երկրի արևմտյան շրջաններից սկսվեց վարչական շենքերի գրավումը ու դա ոգևորիչ էր թվում շատերին, իրականում հասկանում էի, որ նման խաղի կանոնից շահելու են նաև հակառակորդները…

Դոնեցկ, Լուգանսկում էլ գիտեք, թե ովքեր դա արեցին… Հիմա չսիրած որևէ մեկին աղբարկղ գցելու դեպքում հիշեք, որ այդ խաղի կանոնից եթե ոչ այսօր, ապա վաղը ուրիշներն էլ են օգտվելու։ Շատ կոպիտ օրինակ կբերեմ, բայց դատելով վերջին շրջանում հակասորոսական գրառումների ու դիսկուրսների հավանումներից, կարելի է պատկերացնել, թե քանի ծափ կհնչի, եթե, Աստված չանի, այլոք էլ որոշեն Սորոսի հիմնադրամի որևէ ներկայացուցիչի կամ երբեմնի գրանտառուի /ասենք՝ կառավարությունում կամ պառլամենտում գտնվող/ հանդեպ նման արարք կատարել…. Մի արեք նման բաներ։ Նայեք ուրիշների փորձը ու նույն սխալները մի արեք»։

Մեր երիտասարդներին խորհուրդ կտամ խուսափել մեր քաղաքական կյանքի ուկրաինազացիայից։ Դրա հետևանքները շատ դաժան կլինեն ու…

Gepostet von Styopa Safaryan am Sonntag, 3. März 2019



Նման նյութեր