«Հայաստանն Ուկրաինա չդարձնեք»
Advertisement 1000 x 90

«Հայաստանն Ուկրաինա չդարձնեք»

Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանն Ուկրաինա չդարձնեք

Մարտի 4-ին Երևանի կենտրոնում հարձակման է ենթարկվել գործող իշխանություններին խիստ քննադատող Նարեկ Մալյանը, որին, ինչպես հարձակվողներից մեկն էր անկեղծացել, ցանկացել են նետել աղբարկղը…

Որքան կարելի է կռահել, Հայաստանում իրականացվում է 2014 թ-ի հետհեղափոխական Ուկրաինայի սցենարը, երբ իշխանության եկած քաղաքական ուժերի ներկայացուցիչները նախորդ իշխանությունների ներկայացուցիչների դեմ պայքարի այլ տարբերակ չգտնելով հարձակվում էին վերջիններիս վրա և նետում աղբարկղերը…

Այդ ամենի հետևանքներից ամենավտանգավորը՝ հասարակութկան սարսափելի պառակտումն է և անտագոնիզմը քաղաքական տարբեր հայացքներ ունեցող քաղաքացիների միջև…

Բազմաթիվ սոցիալական և արտաքին քաղաքական խնդիրներ ունեցող մեր երկիրը դա չի մարսի…

Խորհուրդս մեկն է՝ Հայաստանն Ուկրաինա չդարձնեք… Ընտրեք պայքարի այլ՝ քաղաքակիրթ մեթոդներ…»:

https://www.facebook.com/gagik.hambaryan.71/posts/356245815220437