Լիլիթ Արևշատյան. «Մամ, ես սիրում եմ քեզ…»
Advertisement 1000 x 90

Լիլիթ Արևշատյան. «Մամ, ես սիրում եմ քեզ…»

??Կյանքում չեմ տեսել այնպիսի գեղեցկություն, ինչպես իմ մայրիկինն է: Նրա  դեմքը երբեք չեմ մոռանա՝ նրա ուրախ ժպիտը, նրա կանաչ աչքերը: Նա իմ հրաշքն է, իմ մայրիկը: Հիշում եմ մի քանի բան, երբ ես փոքր էի: Հիշում եմ, թե մայրիկս ինչպես էր ինձ գրկել և թռցնում էր ինձ վերև և վերև: Ես իմ ոտքերը այնպես էի շարժում, կարծես հեծանիվ քշեի: Ուրախ եմ, որ մայրիկն էլ է հիշում այդ օրը և ուրախ եմ, որ չենք մոռանա այն:

Մայրիկս շատ հետաքրքիր անձնավորություն է: Նա հումորի զգացում ունի, որը օգնում է նրան երբեք չբարկանալ: Երբ նա ուրախանում է և ծիծաղում, ես նրա հետ եմ ծիծաղում, ուղղակի նրա ժպիտից և ծիծաղից:

Ես սիրում եմ իմ մայրիկին և միշտ կսիրեմ, որովհետև նա է ինձ մեծացրել և նա է ինձ սովորեցրել ամեն ինչ: Ես մայրիկի վրա երբեմն բարկանում եմ, որովհետև նա միշտ շա՜տ երկար է բացատրում մի փոքրիկ բանը: Կամ բարկանում է նրա համար, որ ես կանգնել եմ իմ քույրիկի ոտքին պատահական: Բայց, միևնույն է, ես սիրում եմ նրան, շա՜տ եմ սիրում և չեմ մոռանա նրան երբեք:??

lilitarevshatyan.wordpress.com



Նման նյութեր