Վայոց Ձորի մարզում 43-ամյա վարորդը Opel-ով մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է ձորակում, բժիշկները պայքարում են վարորդի և նրա եղբոր կյանքի համար. shamshyan.com (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Վայոց Ձորի մարզում 43-ամյա վարորդը Opel-ով մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է ձորակում, բժիշկները պայքարում են վարորդի և նրա եղբոր կյանքի համար. shamshyan.com

Երեկ՝ մարտի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 23։15-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի Արենի գյուղի բնակիչ՝ 43-ամյա Արմեն Հարությունյանը իր վարած Opel մակնիշի 35 ND 110 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 109 կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի ձախ հատված, բախվել երկաթե արգելապատնեշներին և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորակում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Հարությունյանն ու նրա ուղևոր՝ համագյուղացի, 45-ամյա Աշոտ Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձորի բժկական կենտրոն, որտեղից վարորդը՝ Ա. Հարությունյանը, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։ ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Եղեգնաձորի հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու Եղեգնաձորի հրշեջ-փրկարարները։

Օպերատիվ են գործել նաև Եղեգնաձոգրի հիվանդանոցի բժիշկները։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Եղեգնաձորի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Գալստյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հետաքննիչ Մինասյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Եղեգնաձորի բաժնի հատուկ պահպանվող տարածք։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն ու վիրավորը հարազատ եղբայրներ են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

shamshyan.com