Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքում գրել է.
«Մալյանի ոճն ու գործողությունները շատ ժամանակ ընդունելի չեն, անգամ տհաճ են։ Բայց դա իր ոճն է ու իր գործողություններն են։ Հրապարակային գործող անձն ինքն է ընտրում գործիքակազմը, հասարակությունն էլ ընտրում է կամ հետևել նրա գործունեությանը (հիանալ, քննարկման առարկա դարձնել, քննադատել, վիրավորել, հիմա մոդայիկ դարձած` հայհոյել և այլն) կամ անտեսել նրան։
Հիմա տղե՛րք, վեր եք կացել գիշերով գնացել եք Մալյանենց տուն, որ ի՞նչ անեք։ Դեռ մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ քաղաքական կարճատեսության պատճառով չեք հասկանում, որ ձեր արածը լրիվ տեղավորվում է հենց իր` Մալյանի ծրագրում։ Ինչո՞ւ էիք գնացել` ահաբեկելո՞ւ, «ռազբիրատ» անելո՞ւ, ծեծելո՞ւ…
Բա տղերք ջան, մոռացե՞լ եք արդեն, թե հեղափոխությունն ինչ նպատակով էր արվում, ինչի դեմ էր արվում, թե ձեր պատկերացմամբ իշխանության փոփոխության նպատակն այն է եղել, որ ինչ ուզեք անեք ու բոլորը ձեզ ծափահարեն, գլուխկոնծի տան։
Ախր դեռ մի տարի չի անցել, երբ դուք էիք քննադատում ու քննադատում, կարծում եք այն ժամանակ ոչ մեկի մտքով չէ՞ր անցնում գիշերով ձեր տներ գալ։
Եվ վերջապես` ինքը ձեզ հարվածում է հրապարակային դաշտում, բան ունեք հակադրելու` արեք դա նույն դաշտում, եթե մի կողմ թողնենք այն, որ գիշերով տան մոտ մարդուն դարանակալելը առաջին հերթին «չի կարելի», «քըխ» է, դա նաև նրա առաջ հրապարակային դաշտում ձեր պարտության վկայությունն է»։