Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Կրկնեմ, դատապարտելի եմ համարում ցանկացած ոտնձգություն՝ ցանկացած անձի ֆիզիկական անձեռնամխելիության նկատմամբ։ Ավելին, դա համարում եմ սկզբունք, որը չի ճանաչում որեւէ բացառություն։
Բայց էս երեքմանեթանոց լացը, էժան, լրբաբարո ու ցինիկ էպատաժը, մանավանդ որոշ «մտահոգվածների» սարքած կառնավալային չա-չա-չան դրանից պակաս զզվելի չի դառնում։ Ակտիվացած ֆեյքեր, գյադայական ու անպատասխանատու, լակոտային բազար․․․
Ուղղակի, բացի նրանից, որ իրավապահ մարմիններն անելիք ունեն, սա թող եւս մի դաս լինի որոշ տաք գլուխների համար, թե որքան վնաս է բոլորի համար ձեռքերի ազատություն տալը ուղեղն անջատելու հետ միաժամանակ։ Ուժեղը ձեռք չի բարձրացնում, ուժեղն արհամարում է եւ շարժվում առաջ»։