Կառավարությունը շարունակում է համալրվել տարօրինակ ու անհասկանալի կադրերով։ Այս անգամ խոսքը Աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ փոխնախարար Գեմաֆին Գասպարյանի մասին է։ Վերջինիս տարօրինակությունները, պարզվում է, միայն նրա «էքստրաօրդինար» անունով չեն սահմանափակվում։ Օրինակ՝ սոցիալական ցանցերում տարածած նրա գրառումները առնվազն տարակուսելի են։ Ահավասիկ, սա․

Կարճ ասած՝ Գեմաֆին Գասպարյանն իր «էկզոտիկ» կերպարով, իր տարօրինակ գրառումներով և լուսանկարներով կարող է լիովին մրցել ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի հետ, որի էքսցենտրիկ լուսանկարներն ու գրառումները դարձել էին համացանցի հիթ նրա նշանակման օրերին։

Բայց Գեմաֆինի «հմայքը» միայն սոցցանցերով չի սահմանափակվում։ Նա մինչև փոխնախարար նշանակվելը հասցրել է աշխատել ու անգործության կամ թամբալության, ավելի կոնկրետ՝ միջանցքում ծխելու և գործ չանելու համար ազատվել է ԱԻՆ-ում առաջին կարգի մասնագետի պաշտոնից։


hraparak.am