Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնի համար ստացվել է 30 հայտ. ովքեր են նրանք. tert.am
Advertisement 1000 x 90

Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնի համար ստացվել է 30 հայտ. ովքեր են նրանք. tert.am

Հայաստանի Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման մրցույթի համար Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը ստացել է 30 հայտ: Այս մասին Tert.am-ի զրույցում ասաց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ, Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի ընտրության մրցութային հանձնաժողովի քարտուղար Լևոն Գալստյանը:

Նշենք, որ հայտերի ընդունման վերջնաժամկետն այսօր էր:

Հարցին, թե ըստ նրա ինչով է պայմանավորված այս ակտիվությունը, նա պատասխանեց. «Բացարձակապես չեմ կարող ասել, հաճելի է, վատ չէ: Մարդիկ ուզում են իրենց ուժերը փորձել»: Նա նշեց, որ այսպիսի ակտիվություն չի հիշում:

«Մենք հայտարարությունը տվել ենք, որ ովքեր ունեն փորձ՝ հեռուստառադիոհեռարձակման բնագավառում, լրագրության, իրավագիտության, բարձրակարգ մասնագետի համբավ, հեղինակություն, գիտության, մշակույթի, կամ արվեստի գործիչներ են, կարող են դիմել»,-ասաց նա և նշեց, որ գուցե բոլոր թեկնածուների հետ էլ հարցազրույց կանցկացնեն:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Մարկ Գրիգորյանը հրաժարական էր ներկայացրել:

Լևոն Գալստյանը ներկայացրեց դիմողների ամբողջական ցանկը:

1. Ստեփան Զաքարյան

2. Արթուր Իսպիրյան

3. Լավրենտի Միրզոյան

4. Ալեքսանդր Սայադյան

5. Գարեգին Խումարյան

6. Հայկ Հովհաննիսյան

7. Դիանա Հարությունյան

8. Դավիթ Սարգսյան

9. Մարինա Թագակչյան

10. Հռիփսիմե Հովհաննիսյան

11. Գրիգոր Նազարյան

12. Իրինա Բարսեղյան

13. Լուսինե Քոչարյան

14. Վահե Հայրապետյան

15. Տիգրան Հարությունյան

16. Վարդգես Ավետիսյան

17. Մհեր Մարգարյան

18. Հովհաննես Թովմասյան

19. Լիլիթ Մելքոնյան

20. Արման Գալոյան

21. Վրույր Թադևոսյան

22. Մամիկոն Չատինյան

23. Ռուբեն Շահինյան

24. Զարուհի Հովհաննիսյան

25. Դավիթ Մաթոսյան

26. Տիգրան Ռշտունի

27. Անուշ Դաշտենց

28. Հռիփսիմե Առաքելյան

29. Ռուբիկ Հակոբյան

30. Մանվել Մկրտչյան

tert.am