Մտածել է՝ Եհովայի վկաների դեմ է բռնություն կիրառում
Advertisement 1000 x 90

Մտածել է՝ Եհովայի վկաների դեմ է բռնություն կիրառում

«Քաղաքացու որոշում» կուսակցության նախագահ Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝ «Նիկոլ Փաշինյանը գրել ա․ «Հայաստանում բռնությամբ հարցեր լուծելու որեւէ փորձ պետք է արժանանա կոշտ իրավական հակազդեցության»:

Ընտիր։ Շատ լավ ա որպես միտք ու տեքստ։ Հրաշալի տեսք ու բովանդակություն ունի։ Ուղղակի հիշեցնեմ, որ երեկ ստացանք ՀՔԾ քննիչի որոշումն առ այն, որ դեկտեմբերի 4-ին Ապարանի «Գնթունիկ» խանութի մոտ քարոզչություն իրականոցնող ՔՈ կուսակցության թեկնածուների նկատմամբ կիրառված բռնության վերաբերյալ քրեական գործը կարճվում ա (ուշադրություն!) հիմնավորմամբ, թե բռնություն կիրառողն իմացել ա, թե բռնություն ա կիրառում «Եհովայի վկաների» նկատմամբ, ոչ թե նախընտրական քարոզչությանն ա խոչընդոտում։ Ուղղակի բռնես ու կզակից խուտուտ տաս քննիչին, ոնց որ շներին՝ լավ կատարված վարժության համար։ Ու զուգահեռ էլ կարծիք կազմես պետության «իրավական կոշտ հակազդեցության» մասին»։



Նման նյութեր