Գիշերով մեկի վրա խմբով հարձակվողներին արդարացնողները կամ դա հերոսացնողները կյանք են: Ու սրանք են մարդիկ են, որ օրինական երկիր են ուզում:
Չգիտեմ ինչ արժեքային համակարգ ունեք, բայց որ լավ մտածեք միգուցե հասկանաք, որ դա ուղղակի խուլիգանություն ա, իսկ ձեր արդարացնելը կամ սատարելը այս արարքի` մեղմ ասած, իրավագիտակցության պակաս:
Ես մարտական զենք կրելը օրինականացնելու կողմնակից եմ ու ոչ միայն նրա համար, որ պատերազմող երկիր ենք, այլ նաև նրա համար, որ Հայաստանում դեռ շատերի ուղեղում ֆեոդալական բարքերն են, այդ թվում նաև ինքնադատաստան գործելը, բռնությունը և դիմացինին ստորացնելը:
Նորից ասեմ, եթե ոստիկանությունն ու իրավապահ համակարգը համապատասխան արձագանք չտվեցին էս խուլիգանական արարքին, «Սերժի ժամանակներում» տեղ գտած ինքնադատաստանները ոչ միայն «արադարացվելու» են, այլ նաև նորերի «արդարացված» սկիզբ դնելու:
հ.գ.
ԱՄՆ-ում էս կարգի արարք լիներ, խուլիգանները հիմա կամ ճաղերի հետևում կլինեին կամ էլ ինքնապաշտպանության զոհ:
Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից: