Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Պաշտպանության նախարարությունը պարտավոր է անհապաղ հրապարակել զոհված 4 զինխառայողների անունները, որոնց մահերը համարել է զինվորական ծառայության հետ չկապված և թաքցրել:
Փաստորեն, ՊՆ-ն հետևողական է զինծառայողների մահվան դեպքերը թաքցնելու հարցում: Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը պարտավոր է հանրությանը բացատրել ինչ է նշանակում զինվորական ծառայության հետ չկապված մահեր: Չէ որ նրանք զինծառայողներ են, նրանց զորակոչել են բանակ, նրանք գտնվում են պետության պատասխանատվության ներքո և գլխով են պատասխանատու նրանց կյանքերի համար:
Սա բացահայտ անտարբերությունն է մարդկային կյանքերի և վերաբերմունքը զինվորի նկատմամբ: Զինվորը գնում է հայրենիքի առջև իր պարտքը կատարելու, բավական չէ, որ նա չի վերադառնում, այլև նրա մահը որակվում է զինվորական ծառայության հետ չկապված մահ: Սա բացահայտ անմարդկային վերաբերմունք է: Հայտնի չէ նաև, արդյոք քրեական գործեր հարուցվել են այդ դեպքերով»: