Արեն Ապիկյան. «Ամեն դեպքում, Հայաստանի շահերից չի բխում այս գործընթացի մեջ որևէ ձև խառնվելը։ Կրկնում եմ, սա ռուս-ամերիկյան կռիվներ են»
Advertisement 1000 x 90

Արեն Ապիկյան. «Ամեն դեպքում, Հայաստանի շահերից չի բխում այս գործընթացի մեջ որևէ ձև խառնվելը։ Կրկնում եմ, սա ռուս-ամերիկյան կռիվներ են»

Ռուբեն Վարդանյանի անվան շուրջ տարածվող սկանդալը Ռուբեն Վարդանյանի և Հայաստանի հետ ընդհանրապես ոչ մի կապ չունի իրականում։

Սա ԱՄՆ-Ռուստաստան հակամարտության հերթական փուլն է, կոմպրոմատների պատերազմ։

Փորձ է արվում հերթական անգամ կրկին Պւոտինի և ռուսական իշխանական համակարգի կոռումպացված փողերի հետքեր գտնել և Տրոյկա Դիալոգը ներկայացվում է որպես այդ փողերի լվացման գործընթացի մաս։

Իրականում չկա այդպիսի բանկ աշխարհում, որ նմանօրինակ գործառույթներ չի իրականացրել կամ չի իրականացնում այս պահին։

Օֆշորային կազմակերպությւոնները ռուսները չեն հորինել։

Նրանք ազատ գործում են և օգտագործվում հարկային օպտիմիզացիայի, կամ հարկերից խուսափելու համար ամբողջ աշխարհով մեկ։

Տրոյկան լինելով Ռուսաստանի խոշորագույն ներդրումային բանկերից մեկը բնականաբար իրականացրել է բազմաթիվ նմանատիպ գործարքներ, ինչը դեռ չի նշանակում, որ դրանք անօրինական են։ Նման խոշոր գործարքները աննկատ չեն լինում։ Եթե 15 տարի ոչ ոք սրա մասին չի իմացել ու չի հիշել, իսկ այս պահին մեկ էլ այս ամենը ի հայտ եկավ, ուրեմն պետք էր, որ հիմա ի հայտ գա։ Ամեն դեպքում, Հայաստանի շահերից չի բխում, այս գործընթացի մեջ որևէ ձև խառնվել։ Կրկնում եմ, սա ռուս-ամերիկյան կռիվներ են։

Արեն Ապիկյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր