
Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Քանի Սորոսից խոսք գնաց, մի երկու բան էլ ես ասեմ: Տեսնես ՀՀԿ-ում և մերձ շրջանակներում տեղյա՞կ են, որ իրենց կուսակից, նախկին պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը, որպես տնօրեն, իսկ հետո նաև՝ «Կրթություն առանց սահմանների» ՀԿ-ի հիմնադիր ու ղեկավար, այդ հիմնադրամից ստացել է համապատասխանաբար՝ 2175 և 240366 դոլար փող: Հա, ես, իհարկե, չեմ հավատում, բայց չար լեզուններն ասում են, որ հիմնադրամից, 50000 դոլարի չափ փող է ստացել նաև Արմավիրի թեմի առաջնորդը: Ներսս լրիվ խառնվել է իրար: Մոտս արժեքային հակասություններ են առաջացել: Շատ ծանր օրեր ու խառը ժամանակներ ենք ապրում»: