
«Նախորդ տարի դեկտեմբերին ավարտվեց ԵԽ «Աջակցություն Հայաստանում դատական բարեփոխումների իրականացմանը» ծրագիրը, որի ընթացքում արձանագրվեցին մի շարք ձեռբերումներ: Մասնավորապես ԵԽ աջակցությամբ մշակվեց Դատական օրենսգրքի նախագիծը, հզորացվեցին դատական իշխանության ինքնակառավարման մարմինները, կատարելագործվեցին արբիտրաժի և հաշտարարության ինստիտուտները, բարձրացվեց իրավական ընթացակարգերի արդյունավետությունը»,- խոսելով դատական բարեփոխումների մասին` այսօր «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը. Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի մեկնարկի ժամանակ ասել է ՀՀ արդադատության նախարար Արտակ Զեյնալյանը: