«Տիկին Հակոբյան, վեհ եղեք և վեր մանրուքներից, հանեք ձեր գլխից աղքատությունը». Սյուզան Սիմոնյան
Advertisement 1000 x 90

«Տիկին Հակոբյան, վեհ եղեք և վեր մանրուքներից, հանեք ձեր գլխից աղքատությունը». Սյուզան Սիմոնյան

Սյուզան Սիմոնյանը մեկնաբանել է Աննա Հկոբյանի հրապարակումը.

«Չենք պատերազմում, ընդամենը վիճում ենք, գործընկերական վեճ է, հարգելի տիկին Հակոբյան, որը պետք է որ դուրս մնար Ձեր ուշադրությունից։ Այդ վեճը լրագրողների փակ խմբում է տեղի ունեցել, ոչ առաջին տիկնանց, այլ լրագրողների համար էր, որոնք ոչ թե ճերմակ, այլ մոխրագույն օձիքների դասից են։ Դուք արդեն սպիտակներից եք։ Որպես վարչապետի կին, որպես երկրի առաջին տիկին՝ Դուք չպետք է արձագանքեք նման մանր-մունր վեճերի, պետք է բարձր ու հանդուրժող լինեք, գոնե մի երկու ամիս զերծ մնաք ճոխություններից։ Պետք է դա անեք հատուկ ու ցուցադրաբար, չգիտեմ, ասենք, լոբի մաքրեք կամ ուրիշ նման մի բան։ Դուք կարողանում էիք դա անել։ Ձեր ամուսնու հետ մի երկու երկիր այցի մի գնացեք, որ մարդկանց մտքից հանեք այն կարծիքը, թե դուք միանգամից փոխվել եք իշխանության ազդեցության տակ։ Անգամ եթե դա այդպես չէ, ու Դուք ամենաառաքինի ու համեստ կինն եք, Դուք պետք է հասկանաք, որ հանրությունը կասկածելու իրավունք ունի։ Իսկ Դուք հաշվետու եք նրա առաջ Ձեր ծախսած ամեն մի եվրոյի համար, Ձեր շոփինգի, Ձեր շարժուձևի, Ձեր դստեր՝ դիվանագետների հետ վարվելաձևի համար։ Այդպիսի երկրում ենք մենք ապրում՝ փոքրիկ ու ազատ, դեմոկրատական լինելու դատապարտված երկրում։ Վեհ եղեք և վեր մանրուքներից։ Հանեք ձեր գլխից աղքատությունը»։

Կից նյութն՝ այստեղ։



Նման նյութեր