Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հերքում է որոշ լրատվամիջոցներում տարածված լուրը զինծառայողի մահանալու մասին: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարել է հետևյալ գրառումը.
«Որոշ լրատվամիջոցներում կեղծ լուրեր են տարածվել զինծառայողի մահանալու մասին: Դրանք չեն համապատասխանում իրականությանը և խնդրում եմ ապատեղեկատվությամբ չզբաղվել, սա այդպիսի թեմա չէ»: