«Խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող պետությունում խորհրդարանը փաստացի չի աշխատում»
Advertisement 1000 x 90

«Խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող պետությունում խորհրդարանը փաստացի չի աշխատում»

Արթուր Ղազինյանի գրառումը.

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2019 թվականի մարտի 5-ին գումարվող նիստերի օրակարգում ընդգրված է ընդամենը 2 հարց, երկուսն էլ՝ ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ:

Ի՞նչ է սա նշանակում։

Իշխանափոխությունից հետո Հայաստանի հասարակությունը լցված էր փոփոխությունների մեծ սպասումով, որոնց գերակշռող մասը պետք է արտացոլված լիներ նախորդ իշխանությունների կողմից ընդունված օրենսդրական կարգավորումներում արմատական փոփոխություններում:

Այդ նպատակին հասնելու համար ձևավորվեց նոր կառավարություն, որը հանձն առավ սեղմ ժամկետներում իրականացնել օրենսդրական լայնածավալ փոփոխություններ Հայաստանի քաղաքական և տնտեսական կյանքը կարգավորող կարևորագույն օրենքներում: Նշվեցին ընտրական օրենսգիրքը, կուսակցությունների մասին օրենքը, հարկային օրենսգիրքը, նախատեսում էին փոխել բուհերի մասին օրենքը` կառավարման խորհուրդները պետական կառավարումից տարանջատելու համար:

Այդ փոփոխությունները չարվեցին 6-րդ գումարման խորհրդարանում` հիմնավորելով դա խորհրդարանում քաղաքական մեծամասնություն չունենալու հանգամանքով:

Արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո նոր ընտրված խորհրդարանը նշանակեց վարչապետ և ձևավորեց կառավարություն, թեկուզ 1/3-ով, սակայն իրավիճակը դրանից չփոխվեց:

Կառավարությունը մատնված է անգործության, չի մշակում և խորհրդարան չի ներկայացնում օրինագծեր, որոնց ընդունման դեպքում կբարելավվի տնտեսության վիճակը, կպարզեցվի հարկային վարչարարությունը, գործարարների համար կսահմանվեն խաղի հստակ, հասկանալի և ընդունելի կանոններ:

Կարելի՞ է արդյոք փաստել, որ նոր կառավարությունը չունի բարեփոխումների հստակ տեսլական և հայեցակարգ, թե՞, այնուամենայնիվ, նախորդ իշխանությունից ժառանգություն մնացած օրենսդրական համակարգը բավարարում է ներկայիս իշխանություններին, և փոխելու առանձնապես շատ բան չկա։

Այդ դեպքում ինչի՞ համար է հարկատուների հաշվին պահվում 132 հոգանոց խորհրդարան, նրանց վճարվում աշխատավարձ, կազմակերպվում գործուղումներ, տրամադրվում ծառայողական մեքենաներ, գործավարներ, օգնականներ, պահվում և պահպանվում հսկայական աշխատակազմ»։



Նման նյութեր