Երևանը ներառվել է մարտի 8–ին ճամփորդությունների լավագույն քաղաքների ցանկում. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Երևանը ներառվել է մարտի 8–ին ճամփորդությունների լավագույն քաղաքների ցանկում. armeniasputnik.am

ՏուրՍտատ վերլուծական գործակալությունն առցանց հարցում է անցկացրել ու կազմել է ռուսական ու արտասահմանյան այն քաղաքների ցանկը, որոնք պահանջարկ են վայելում Կանանց միջազգային օրվա հետ կապված։

Հայաստանում, ինչպես և Ռուսաստանում, քաղաքացիները երեք հանգստյան օր ունեն` մարտի 8–ը (տոն է) ու ոչ աշխատանքային օրերը` մարտի 9 ու 10 (շաբաթ ու կիրակի)։

Մարտի 8–ին կապակցությամբ ճանապարհորդության համար լավագույն քաղաքներն են` Սանկտ Պետերբուրգ, Փարիզ, Սոչի, Հռոմ, Աստանա, Մոսկվա, Յարոսլավլ, Մինսկ, Պրահա, Յալթա։ Ցանկում հայտնվել են նաև Երևանը, Բաքուն, Բեռլինը, Կազանն ու Տալլինը։

Սանկտ Պետերբուրգի օգտին քվեարկել են հարցվածների 22%-ը, Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի համար` 18%-ը, Սոչիի` 10%, Իտալիայի մայրաքաղաք Հռոմի համար` 9%-ը, Ղազախստանի մայրաքաղաք Աստանայի` 8%, Մոսկվայի ու Յարոսլավլի համար վեցական տոկոս, Պրահայի` 5%, ու Յալթայի համար քվեարկել է հարցվածների 4%-ը։

armeniasputnik.am