Պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ մեղադրվող ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի գործով նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել է կողմերին՝ ծանոթանալու: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը: «Առավել մանրամասն տեղեկատվություն կտրամադրենք առաջիկայում»,- ասաց Օհանջանյանը:







