«Տղերք, մի խուրդվեք». Արեն Ափիկյան
Advertisement 1000 x 90

«Տղերք, մի խուրդվեք». Արեն Ափիկյան

Բիզնես-խորհրդատու Արեն Ափիկյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին գրառմանը, գրել է. «Ամենամեծ սխալներից, որ գործում են ներկայիս իշխանության տարբեր կալիբրի պաշտոնյաները, սկսած վարչապետից, այն է, որ նրանք տեղի և անտեղի փորձում են արձագանքել ամեն տեսակի քննադատությանը, որը իրենց հասցեին արվում է մամուլում և սոցցանցերում: Տղերք, մի խուրդվեք: Դա խոսում է միայն ձեր անինքնավստահության և ոչ հասունության մասին: Դուք այլևս ընդդիմադիր պատգամավորներ չեք, երկրի ղեկավարներն եք և ձեր որոշումներից և աշխատանքից կախված է 3 միլիոն մարդու ճակատագիր: Ձեզ քարկոծելու են ամեն քայլափոխի, դա նորմալ է: Եթե դուք վստահ եք, որ ճիշտ եք գործում, շարժվեք առաջ, մի արդարացեք: Ժամանակը կգա և ձեր իշխանության գնահատականը կտան քաղաքացիները և պատմությունը: Դուք մահապարտներ եք, մի մոռացեք»:



Նման նյութեր