Մի փոքրիկ ծիտիկ տաք երկրներ չվելիս սառչում է և ուժասպառ ընկնում դաշտի մեջ: Այդ պահին նրա մոտով մի կով է անցնում և թեթևանում է նրա վրա:
Ծիտիկը զգում է, որ ուժերը վերականգնվում են, թրիքի տաքությունից իրեն երջանիկ է զգում և ուրախությունից սկսում է դայլայլել:
Մոտակայքում քնած կատուն լսում է ծիտիկի երգը և նրան ազատելով թրիքի կույտից, ուտում է:
Հին իմաստությունը մեզ սովորեցնում է.
1. եթե ձեզ վրա որևէ մեկը թեթևանում է, դա դեռ չի նշանակում, որ նա ձեր թշնամին է,
2. եթե մեկը ձեզ հանում է թրիքից, դա դեռ չի նշանակում, որ ձեզ բարի կամեցող է,
3. երբ ձեզ լավ եք զգում, ավելորդ ձայներով ձեզ վրա ուշադրություն մի հրավիրեք:
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից: