Իհարկե, պետության հանդեպ դավաճանություն և հանցագործություն չէ, այն որ վարչապետի կինը իրեն ուղեկցում է միջազգային հանդիպումենրի ժամանակ, բայց դե պետք է մի քիչ էլ մեր պետության ներքին խնդիրների հետ հաշվի նստել, որ ցանկացած քայլ աչք է ծակելու ու հերթական բողոքի առիթն է լինելու:
Դրա համար այցերը, եթե կնոջ համար պաշտոնական նշանակություն չունեն, զուտ կարելիա չգնալ այդ հանդիպումների: Չնայած կյանքում չեմ կարող հասկանալ այն մարդկանց, որ 2-3 օրվա համար ինքնաթիռ կնստեն, կգնան այլ երկիր ու հետ կգան: Ախր մի օր գնաս, մի օր ֆռաս, մի օր հետ գաս, լռիվ տանջանքա:
Դրա համար Աննա Հակոբյանին կարելիա խորհուրդ տալ, որ այ ցավդ տանեմ, իզուր քեզ ֆիզիկապես մի տանջի, ուրիշների բերանն էլ լեզու մի դիր, որ հետագայում նեղանալու առիթ չլինի:
Աշոտ Ասատրյանի ֆեյսբուքյան էջից: