«Նման դեպքում գործ չենք ունենա «դիմակ պատռելու» գործընթացի հետ». Երվանդ Վարոսյան
Advertisement 1000 x 90

«Նման դեպքում գործ չենք ունենա «դիմակ պատռելու» գործընթացի հետ». Երվանդ Վարոսյան

Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Դրամաշնորհ ասածն իրականում վատ բան չէ։ Կան շատ ու շատ հարցեր, որոնցով զբաղվելու, դրանք լուծելու երևի թե միակ տարբերակը հենց դրամաշնորհի առկայությունն է։ Խնդիրն այլ է` եթե ցանկացած անհատ կամ կազմակերպություն իր գործունեությունը ծավալելիս հանրությանը տեղեկացնի, թե ինչ ծրագրի շրջանակում, ինչ դրամաշնորհի դիմաց է այն ծավալում, կարծում եմ, որ դա կլինի ճիշտ ու ազնիվ։ Միաժամանակ, սակայն, դրամաշնորհ տրամադրող կազմակերպություններն էլ իրենց հերթին եթե հրապարակեն ինչպես ֆինանսավորված անձանց ու ծրագրերի ցանկը, այնպես էլ մերժված անձանց ու ծրագրերի ցանկը, ապա ամեն ինչ կլինի պարզ ու թափանցիկ, ինչից կշահեն բոլորը։ Նման դեպքում գործ չենք ունենա փոխադարձ մեղադրանքների, «դիմակ պատռելու» գործընթացի կամ ամեն ինչում ենթատեքստ փնտրելու, երբեմն նաև գտնելու հետ»։



Նման նյութեր