
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը մարտի 6-ին, ժամը 14:55-ին ահազանգ է ստացել, որ Արմավիրի մարզի Մեծամոր-Մայիսյան ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում նռնակ է հայտնաբերվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարզվել է, որ հայտնաբերված նռնակը G-1 տեսակի ուսումնական (իմիտացիոն) նռնակ է:
Փրկարարները վնասազերծել են նռնակը և հանձնել ոստիկանության աշխատակիցներին: