Երևանում տղամարդը դիմել է ինքնասպանության. ո՞րն էր այդ քայլի պատճառը. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Երևանում տղամարդը դիմել է ինքնասպանության. ո՞րն էր այդ քայլի պատճառը. armeniasputnik.am

Դեպքի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:

Քիչ առաջ ինքնասպանության փորձ է տեղի ունեցել Երևանում։ Sputnik Արմենիայի տեղեկություններով դեպքը կանխել են պարեկային ոստիկանները:

Նրանք «Հաղթանակ» կամրջի վրա նկատել են նետվել պատրաստվող տղամարդուն, որին ոստիկանության աշխատակիցները անմիջապես տեղափոխել են մոտակա բաժին՝ հոգեբանական աջակցություն ցուցաբերելու։ Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ Երևանի բնակիչ 40-ամյա տղամարդուն նման հուսահատ քայլին դրդել են ունեցած պարտքերը։

Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից տեղեկացանք, որ դեպքի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննության բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

armeniasputnik.am