
Րոպեներ առաջ հրապարակախոս Նարեկ Մալյանին վրաերթի ենթարկելու փորձ են արել։ Տեղեկությունը 24News-ի հետ զրույցում հաստատեց նաև Մալյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։ Վերջինս նշեց, որ ինքը վրաերթի փորձի ականատեսն է եղել, ապա տեղեկացրեց, որ մեքենայի ղեկին եղած երիտասարդին բերման են ենթարկել ոստիկանություն։
Միջադեպի մասին ֆեյսբուքյան էջում գրել է նաև Նարեկ Մալյանը։ Գրառումը՝ ստորև․
«Հենց նոր քննիչի և փաստաբանի հետ քննչական գործողություն տեղազննություն էինք իրականացնում Ամիրյան փողոցում կապված օրեր առաջ ինձ առևանգման փորձի հետ: Սույն թրաշամանուկը մեքենայով փորձեց քշել ինձ վրա, մեքենայից հայհոյեց արժանանանալով իհարկե իմ պատասխանին:
Ասածս ինչ ա))) ինձ նորից բերման են ենթարկում կենտրոնի ոստիկանության բաժին»: