Արման Թաթոյանը այցելել է Նորքի տուն-ինտերնատ և շնորհավորել այդտեղ բնակվող կանանց
Advertisement 1000 x 90

Արման Թաթոյանը այցելել է Նորքի տուն-ինտերնատ և շնորհավորել այդտեղ բնակվող կանանց

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մարտի 8-ը՝ Կանանց միջազգային օրը, այցելել է «Նորքի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ, շնորհավորել ու ծաղիկներ նվիրել այդտեղ բնակվող կանանց, ինչպես նաև  աշխատակիցներին՝ մաղթելով քաջ առողջություն:

«Այստեղ այնքան դրական էներգիա կա, որ ուրիշ ոչ մի տեղ չես գտնի»,- կին խնամյալների հետ զրույցի ժամանակ նշել է Արման Թաթոյանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, Պաշտպանի խոսքով՝ տարեցների իրավունքների պաշտպանությունն իր աշխատանքի կարևոր ուղղություններից մեկն է և իր լիազորությունների շրջանակում անելու է ամեն ինչ դրանց արդյունավետ իրացման համար:

«Մարդու իրավունքների պաշտպանը շարունակելու է իր աշխատանքով նպաստել կանանց նկատմամբ կարծրատիպերի հաղթահարմանը, որոշումների կայացման հարցում նրանց մասնակցության ապահովմանը և հավասար հնարավորությունների ստեղծմանը:
Որքան մեծ է կանանց դերը երկրում, այնքան ավելի իրական է հավասարակշռված ու արդարամիտ որոշումներ ունենալու գրավականը»,- նշված է հաղորդագրության մեջ:



Նման նյութեր