ՀՀ վարչապետը ցավակցական ուղերձ է հղել Պոլսո Հայոց պատրիարքի մահվան կապակցությամբ
Advertisement 1000 x 90

ՀՀ վարչապետը ցավակցական ուղերձ է հղել Պոլսո Հայոց պատրիարքի մահվան կապակցությամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան կապակցությամբ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ուղերձում նշված է. «Խոր վշտով տեղեկացա Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան մասին:

Որպես հոգևոր առաջնորդ նա իր անգնահատելի ներդրումն է ունեցել Թուրքիայում ազգային-եկեղեցական կյանքի շարունակական աշխուժացման ու Հայոց եկեղեցու և հայ համայնքի ամրապնդման ու միասնության գործում:

Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանն իր գործունեությամբ վայելել է բարձր հեղինակություն և շատերի հիշողություններում կմնա որպես իր առաքելությանն անմնացորդ նվիրված հոգևոր առաջնորդ:

Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում պատրիարք Մութաֆյանի հարազատներին, Պոլսո Հայոց պատրիարքարանին և հայկական համայնքի բոլոր ներկայացուցիչներին»:



Նման նյութեր