Ռուբեն Շուխյանի հրապարակումը.
«Պատմական բացառիկ լուսանկար. Սոսե Մայրիկը, Արևմտյան Հայաստանի ազգային ազատագրական պայքարի փառապանց հերոս Աղբյուր Սերոբի այրին ու հավատարիմ զինակիցը, և Դրաստամատ Կանայանը՝ Դրոն, Հայաստանի Առաջին Հանրապետության վերջին ռազմական նախարարը, Կահիրե, 1947 թվական: Նրանց և Հայաստանից պարտադրված արտագաղթաց տասնյակ հազարավոր նվիրյալ հայորդիների պայքարը հայաստանյան նոր սերունդը հասցնելու էր իր տրամաբանական ավարտին. 1991 թվականին Հայաստանը կրկին դառնալու էր ազատ ու անկախ, և Սոսեի ու Դրոյի սուրբ մասունքները այսուհետ ննջելու էին Հայաստանում՝ Եռաբլուրում և Բաշ-Ապարանում»: