Երբ կինը տղամարդուց ուժեղ է․ 5 հայուհիներ, որոնք տղամարդու մասնագիտություն են ընտրել. armeniasputnik.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Երբ կինը տղամարդուց ուժեղ է․ 5 հայուհիներ, որոնք տղամարդու մասնագիտություն են ընտրել. armeniasputnik.am

Հայ կինը և՛որդի է ունենում, և՛ ծառ տնկում, և՛ տուն կառուցում. միաժամանակ նա կարողանում է մնալ գեղեցիկ, ցանկալի ու հմայիչ։ Սա անհերքելի փաստ է։ Բայց մենք ամեն դեպքում կփորձենք ամրապնդել այդ փաստը կոնկրետ օրինակներով։

Եթե դուք կարծում եք, որ հայ կինը միայն երեխա ունենալու և մեծացնելու համար է, ապա սխալվում եք։ Հայաստանում կարծրատիպեր կոտրող կանայք կան․ նրանք զբաղվում են, այսպես ասած, «տղամարդու գործով» և միաժամանակ չեն կորցնում իրենց կանացիությունը։

Sputnik Արմենիան ներկայացնում է հինգ հայերի, որոնք ընտրել են կնոջ համար անսովոր մասնագիտություն։

Մերի Մինասյան

Հայաստանի ոստիկանության պարեկային ծառայության հատուկ բաժանմունքի տեսուչ, ավագ լեյտենանտ Մերի Մինասյանի առավոտը սկսվում է ոչ թե մեկ բաժակ սուրճից և աշխատանքին անշտապ պատրաստվելուց, այլ շարահրապարակից։ Առավոտյան 8։30 պետք է այնտեղ լինի։ Եվ այդպես արդեն երեք տարի ամեն օր։ Թե՛ սառնամանիքին, թե՛ անձրևին, թե՛ ձյանը, Սուրբ ծննդին կամ Ամանորին։

Ոստիկանության պարեկապահակետային գնդի հատուկ ստորաբաժանման տեսուչ

Մերին զինծառայողների ընտանիքից է, ուստի առանց երկար մտածելու է ոստիկանություն գնացել։ Վստահ է եղել, որ կառույցին, հասարակությանը պետք է կին ոստիկան։ Նա հոգեբանության մագիստրոս է, այսօր ծառայությանը զուգահեռ շարունակում է ուսումն ասպիրանտուրայում և ուսումնասիրում անգլերեն ու ֆրանսերեն։

Նա վստահ է, որ կին ոստիկաններն ընդհանուր առմամբ օգնում են ոլորտին՝ ներքին կայունություն տալով դրան։ Մերին ոստիկանությունում հասկացել է, որ կանայք ոչ միայն ֆիզիկապես են ուժեղ, այլ նաև ոգով։

Գայանե Համբարյան

Գայանե Համբարյանը Երևանի միակ կին կոշկակարն է։ Նրա գեղեցիկ ձեռքերը պատված են մեծ կոշտուկներով, իսկ նա առավոտից մինչև երեկո շնչում է սոսնձի հոտը։ Բայց դա նրան չի կանգնեցնում։ Համբարյանը կոտրում է այն կարծրատիպը, որ կոշկակարությունը զուտ  տղամարդու զբաղմունք է։

Կոշկակար Գայանե Համբարյանը
Նա, ինչպես ընդունված է ասել այս միջավայրում, թեթև ու մաքուր ձեռք ունի. երբեք չի ուշացնում պատվերները, նույնիսկ եթե դրանք շատ են։ Եթե պետք է ինչ-որ բան կարկատել, կպցնել, փոխել, մի խոսքով՝ նոր կյանք տալ կոշկին, շրջապատում բոլորը վազում են Գայանեի մոտ։

Գայանեն մեծ ընտանիք ունի՝ երեք երեխա ու հինգ թոռ։ Այնպես որ նա ստիպված է միաժամանակ լինել տնային տնտեսուհի և ընտանիքի կերակրող, տատիկ և մայրիկ։

Լիլիթ Ղազարյան

Կին փրկարարը հատուկ առաքելություն է, վստահ է կինոլոգ, փրկարար ծառայության կապիտան Լիլիթ Ղազարյանը։ Երբ ահազանգին արձագանքում են, և օգնության է հասնում կինը, մարդիկ ավելի հանգիստ են լինում։ Լիլիթ խոսքով՝ մարդիկ հավատում են, որ նա կարող է լուծել ցանկացած խնդիր։

Փրկարար ծառայության կապիտան Լիլիթ Ղազարյանը
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am


Նման նյութեր