5 միլիոն դրամ գրավի դիմաց Առողջապահության նախկին փոխնախարարն ազատ արձակվեց
| Դիտվել է`
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 5 միլիոն դրամի դիմաց ազատ է արձակել առողջապահության նախկին փոխնախարար Վահան Պողոսյանին: Այս մասին Factor.am-ին հայտնեց Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: «Քննիչը միջնորդություն էր ներկայացրել դատարան նրա նկատմամբ խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, սակայն դատարանը 5 միլիոն գրավի դիմաց ազատ է արձակել Պողոսյանին»,- ասաց Հարությունյանը: Հիշեցնենք, որ «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձերբակալվել էր ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար Վ.Պողոսյանը:
Նման նյութեր
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ