
Սերոբ Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից. «Սկսել եմ աշխատել Շիրակի մարզի Հոռոմ գյուղի աշակերտների հետ։ Դպրոցը գտնվում է գյուղի ծայրում և կան երեխաներ, ովքեր դաժան ցրտին կես ժամ քայլում են դպրոց հասնելու համար։ Դպրոցը գտնվում է գերեզմանոցից 50 մ հեռավորության վրա և դաս պատասխանող աշակերտն ու դաս բացատրող ուսուցիչը շիրիմներին նայելով են խոսում։ Այս ամենը դեռ ոչինչ։ Դպրոցը վթարային է, խայտառակ շենքային պայմաններում է և ունի գույքի կարիք։ Օր առաջ պետք է լուծել այս դպրոցի շենքի հարցը։
Դիտեք տեսանյութը»։