Ստանիսլավ Եժի Լեցն ասում է․ «Եթե պատմությունից հեռացնենք սուտը, ամենևին չի նշանակում, որ կմնա ճշմարտությունը։ Շատ ավելի հավանական է, որ ոչինչ չմնա»։
Մեր վիճակագիրները գրում են, որ այս տարվա հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ մեծածախ առևտրի շրջանառությունն աճել է 31․4 տոկոսով։ Հետո ավելացնում են, որ նույն ժամանակահատվածում բեռնափոխադրումների ծավալը նվազել է մոտ 68 տոկոսով։ Հայաստանում այս հունվարից երևի սկսել են մեծածախ առևտուրը ձեռնասայլակներով անել։ Ես վաղուց եմ երգիծական դասականների փոխարեն տնտեսական տեղեկատվություն ու հատկապես վիճակագրություն կարդում։ Իսկ Դո՞ւք։
Արա Գալոյանի ֆեյսբուքյան էջից: