«Ժամանակն ա, որ վարչապետին պաշտպանեք իր իսկ զոմբիներից»
Advertisement 1000 x 90

«Ժամանակն ա, որ վարչապետին պաշտպանեք իր իսկ զոմբիներից»

Վահե Եփրիկյանի հրապարակումը.

«Էդ վարչապետախոսնակ Կարապետյան Վլադիմիրը, որ Հ1֊ով խելագարության կանախավարկածից անդին ցնորամտություններ ա ասում, հորդորեք, թող մի բուռ ջուր տա դեմքին, նոր կարդա համանախագահների ուղերձի տեքստը ու մուտիլովկաներ չանի՝ էս երկրում մտածող մարդիկ էլ կան։

Հիմարացնե՞լ ժողովրդին էս աստիճան։ Ու՞մ ա սա հորդորում հիշեցնել, թե ինչ վիճակի են (նկատի ունի նախկին իշխանությունները) հասցրել բանակցությունները։ Վլադիմի՛ր, ո՞վ հանեց Արցախը բանակցություններից, ո՞վ ստորադասեց Վիեննան, Պետերբուրգն ու Ժնևը, ո՞վ վերստին տարանջատեց արցախցի֊հայաստանցի, ո՞վ, պետականախուսության քանի՞ տասնյակ օրինակ բերեմ ձեր քաղաքական երբեմնի ու ներկայիս բլոկը ներկայացնողների կողմից։

Դուշանբեն ա հիշեցնում… Ա՛յ էդ օպերատիվ կապի ու վերելակի, ա՛յ էդ պատահական հանդիպումների արդյունքն ա, որ էսօր սա են համանախագահներն առաջարկում մեզ, ու թե հրաժարվենք, ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքում Ադրբեջանը ստանալու ա《լեգիտիմ պատերազմի》իրավունք։ Հասկանու՞մ ես Վլադիմի՛ր…Ընդդիմախոսներից ա խոսում՝ գնա նախկին շեֆիդ՝ Տեր֊Պետրոսյանի《Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն》հոդվածը կարդա, Լիսաբոնը հիշի…

Սա ու ԱԳՆ֊նն, այսինքն իշխանությունը, ասում ա՝ համանախագահների ուղերձն ուղղված ա Ադրբեջանին՝ արա՛, դուք կա՛մ հանցագործ եք, կա՛մ դեբիլ։

Իսկ սրիկա լրատվականներն ու ֆեյքերը, որ իրար հերթ չտալով, Փաշինյանի անվտանգությունից են վայրահաչում՝ հղում անելով Նախագահ Քոչարյանին, մի բան ֆիքսեք՝ հենց Արցախի հարցում մի ոչ հայանպաստ ձևակերպում ա լինում, սկսում եք լեգենդ պատմել, թե վարչապետացուի անվտանգությունը վտանգված ա։

Հ.Գ. Ժամանակն ա, որ վարչապետին պաշտպանեք իր իսկ զոմբիներից՝ պետականամետները զբաղված են պետականության անվտանգության պաշտպանությամբ…»



Նման նյութեր