«Երաշտի մեծ վտանգ կա». Ոսկան Սարգսյան
Advertisement 1000 x 90

«Երաշտի մեծ վտանգ կա». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Գարնան առաջին տասնօրյակն է ավարտվում: Սակավաձյուն ձմռան պատճառով շատ աղբյուրներ ցամաքել են: Ապրիլ-մայիսին սպասվող անձրեւները հույս չեն, երաշտի մեծ վտանգ կա: Մեր գետերը շարունակում են հոսել Ադրբեջան, կուտակվել նրանց ջրամբարներում, ոռոգել նրանց դաշտերն ու այգիները: Հայաստանում 10 ջրամբարների կառուցման ծրագիր կա, որը թղթի վրա է մնացել: Հարկ է տարբեր տեղերից ֆինանսական միջոցներ ներգրավելով՝ ջրամբարներ կառուցել, այդտեղ ձկնաբուծարաններ և հանգստի, տուրիստական գոտիներ ստեղծել: Իլհամ Ալիևը Ադրբեջանում ջրի սակավության պատճառով կնվազեցներ իր ռազմաշունչ հռետորաբանությունը: Մեր երկրին տնտեսական զարգացման ռազմավարություն է հարկավոր: Սելֆի ու լայվ անելը հեշտ է, Հայաստանը տնտեսապես զարգացնելը՝ դժվար»:



Նման նյութեր