Արտակարգ դեպք Երևանում. «Նո Թայմ» ակումբում վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Արտակարգ դեպք Երևանում. «Նո Թայմ» ակումբում վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով. shamshyan.com

SHAMSHAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանութան կենտրոնականի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մարտի 9-ին Երևանում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի փաստով։ Ժամը 05։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները Երվանդ Քոչարի փողոցի 4 հասցեում գործող «Նո Թայմ» ակումբից ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել 1 քաղաքացու և ներկայացրել մի քանի քաղաքացիների։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ բերման ենթարկվածն է Վրաստանի Հանրապետության քաղաքացի, 24-ամյա Ստեփան Գրիգորյանը, իսկ ներկայացվածներն են 18-ամյա Աղասի Աղաջանյանը, 49-ամյա Իննա Զախարյանը, 25-ամյա Աննա Պետրոսյանը և Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 27-ամյա Հասմիկ Հարությունյանը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նշված ակումբում երաժիշտների հետ վիճաբանության ժամանակ Ս. Գրիգորյանն ու Ա. Աղաջանյանը բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսևորել՝ տալով հայհոյանքներ, իսկ հետո կոտրել սպասքն ու խանգարել ակումբի բնականոն աշխատանքը։

Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնականի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն, վերջիններս բաց են թողնվել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Պետրոսյանը նշված ակումբի տնօրենն է, իսկ Հ. Հարությունյանը նշված ակումբում աշխատում է որպես մատուցողուհի։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com